• Latest news

The Lancet. Կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, սակայն ավելի հաճախ են տառապում  պաթոլոգիաներից, որոնք վատթարացնում են նրանց կյանքի որակը

5 մայիսի, 2024  10:53

Վերջերս գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ավելի հաճախ են ենթարկվում ավտովթարների, մինչդեռ կանայք ավելի շատ տառապում են տագնապից և դեպրեսիայից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, միջին հաշվով տղամարդիկ ապրում են մինչև 69, իսկ կանայք՝ մինչև 74 տարեկանը։ Սակայն գիտնականները պարզել են, թե ինչպես է սեռն ազդում առողջության և կյանքի տևողության վրա:

The Lancet-ում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ ավելի մեծ չափով են կորցնում առողջությունը և ունեն վաղաժամ մահվան հանգեցնող հիվանդությունների առաջացման ավելի բարձր հավանականություն, իսկ կանայք ավելի հաճախ պաթոլոգիաներ են ունենում, որոնք վատթարացնում են կյանքի որակը ավելի տարեց հասակում:

Կանայք ավելի հաճախ են տառապում մեջքի ցավերից, գլխացավերից և դեպրեսիվ խանգարումներից, ինչն ազդում են նրանց առօրյա կյանքի վրա։ Տղամարդիկ, ընդհակառակը, ավելի հաճախ են տառապում սրտի հետ կապված խնդիրներից կամ ավտովթարների են ենթարկվում:

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ կանանց և տղամարդկանց միջև առողջական նկատելի տարբերությունները մատնանշում են, որ անհրաժեշտ է սեռի և տարիքի հաշվառմամբ տվյալների վրա հիմնված  քաղաքականություն մշակել:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել